«Բայց ինչի՞ ես կասկածում, որ հնարավոր չէ, ի՞նչ է՝ թոփա՞լ է, քո՞ռ է, հիվա՞նդ է, ի՞նչ է եղել, որ չառաջադրվի»:
Կալանավայրերում իրենց պատիժը կրող դատապարտյալները սպասողական վիճակում են: Այս օրերին ՔԿՀ պատերի տակ ամենից շատ քննարկվող թեման է՝ կլինի՞ համաներում, թե՞ ոչ, ե՞րբ կլինի և ո՞ւմ վրա կտարածվի:
Ըստ այդ լուրերի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն: Տեղեկության հավաստիությունը փորձեցինք պարզել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից:
Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավականին զգալի տեմպերով: Մասնավորապես՝ շաքարի և բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել:
Կարապետ Գուլոյանի դեպքում՝ եղավ երկրորդ տարբերակը: Մեր աղբյուրը վստահեցնում է, որ Ծառուկյանի փեսան երկար չի դիմանա մարզպետի պաշտոնում, առավելագույնը՝ մինչև տարեվերջ: Իսկ մարզպետ նշանակեցին, քանի որ դա ամենալավ տարբերակն էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զավթելու և իրենց իշխանությունն Աբովյանում տարածելու համար:
Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաև Հռոմի Պապի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը:
Վերջին 5-6 տարիներին որոշակի դիրք ունեցող այն ոստիկանները` վարչության պետ, քննիչ կամ օպեր-լիազոր, որոնք մեղադրվել են կաշառք վերցնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչպես հետագայում պարզվել է՝ նրանց գերակշիռ մասը եղել է Մարտի 1-ի քրեական գործերը սարքողներից:
Կարծում եմ` տարբերվող էի, ոչ թե իմ հումորն էր շատ լավը, այլ իմ կերպարը տարբերվող էր շատ, ես նկատի ունեմ իմ խաղը, միմիկաները, երբ ինչ-որ կերպար էին առաջարկում, որ ես խաղայի, տարբերություն կար, իրենք էլ դա նկատում էին, ու այդպես որոշեցին ընտրել ինձ: Նաև կարծում եմ` ընտրեցին, որովհետև կարողանում էի սցենար գրել, ու դա էլ է շատ կարևոր:
Ատամի ցավն անսպասելի և հանկարծակի է սկսվում: Այն հիմնականում ի հայտ է գալիս գիշերվա կեսին, երբ քնած ենք, կամ, երբ հեռու ենք մոտակա ատամնաբուժարանից:
«Հայաստանը պետք է կենսականորեն հետաքրքրված լինի Արևմուտքի և Իրանի հաշտեցմամբ, քանի որ դա մեզ հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել և ուժեղացնել տնտեսության և քաղաքականության ոլորտներում մեր այլընտրանքների բարելավմանն ուղղված գործողությունները: Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բարենպաստ սցենարի դեպքում մեզ համար շատ բան կախված կլինի բիզնեսում և արտաքին քաղաքականությունում մեր կառավարիչների բանակցելու ունակություններից, որ չթողնեն արժեքը բանակցությունների սեղանին, առավելագույնս օգտագործեն բոլոր հնարավորությունները` Հայաստանի ու Արցախի ազգային շահի հնարավորինս լիարժեք բավարարման համար»,- 168.am-ին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը՝ խոսելով Իրանի ու Վեցյակի միջև շրջանակային համաձայնագրի կնքման մասին և անդրադառնալով հարցին, թե դա ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծել Հայաստանի համար:
Վարսակի շիլան մաքրում է օրգանիզմը՝ նպաստելով տոքսինների և վնասակար նյութերի դուրսբերմանը: Այն կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը և նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ փոխարժեքի պատճառով։ Քանի որ ռուսական ռուբլին ավելի մեծ չափով է արժեզրկվել դոլարի նկատմամբ, քան հայկական դրամը, հայկական ապրանքները ՌԴ շուկայում դարձել են ոչ մրցունակ։ Մի շարք տնտեսագետներ խնդիրը լուծելու համար առաջարկում են ռուբլուն համարժեք արժեզրկել դրամը՝ մինչ 650-700 դրամ՝ 1 դոլարի դիմաց։
Այո, իրանական հիմնախնդրի լուծումը Հայաստանի համար իսկապես կարող է անգամ փրկությանը հավասար հնարավորություն դառնալ: Սակայն այդ հնարավորությունն օգտագործելու համար, առավել քան երբևէ, Հայաստանին անհրաժեշտ է սուբյեկտայնություն ու ինքնիշխանություն, որից այսօր գրեթե զրկված է Հայաստանը: