Բաժիններ՝

Բոնի. «Ես ինձ ոչ թե «քյառթու» եմ համարում, այլ բնավորությանս մեջ այդպիսի գծեր ունեմ»

Հարցազրույց «Վիտամին» ակումբի դերասան և սցենարիստ Վահե Բեգլարյանի (Բոնի) հետ:

– Սանրվածքդ վերջերս մի քիչ փոխել ես, այլևս Բոնի չե՞ս ուզում լինել:

– Երեք տարի մազերս տենց ավելի կլորավուն պահեցի, հետո մի քիչ ավելի լուրջ տարիք եկավ` դերերը, անընդհատ հումորները մազերիս պահով անցան, ու որոշեցի փոխեմ սանրվածքս. փոխեցի, որովհետև հոգնել էի:

– Ծանր չէի՞ն նաև:

Կարդացեք նաև

– Չէ, ոչ թե ծանր էին, այլ քնելուց էին խանգարում, ու որոշեցի կտրել:

– Հիմա այլևս Բոնի չե՞ս:

– Չէ, դե, բոլորն ինձ որպես Բոնի գիտեն, նույնիսկ մտերիմներս են Բոնի ասում:

– Բայց դեռ խուճուճներդ արտահայտիչ մնացել են, մի օր կհրաժարվե՞ս դրանցից:

– Դեռ այդպիսի մտադրություն չունեմ, բայց հնարավոր է:

– Տարիքով փոքր ես երևում, շատերը չեն հավատա, որ իմանան՝ 21 տարեկան ես, մտածում են` դեռ դպրոցական ես ու երեխա: Այդ փաստը քեզ չի՞ անհանգստացնում, չե՞ս նեղվում, որ քեզ փոքրի տեղ են դնում:  

Boni (1)

– Դա մի պահ է եղել, երբ ես 19 տարեկան էի, ու շատերը չգիտեին տարիքս, նկար տեղադրեցին ինտերնետում` «ո՞վ գիտի, որ Բոնին 19 տարեկան է», ու բոլորը զարմացել էին, մեկնաբանություններ էին թողել` օ՜, իրո՞ք: Հիմա արդեն սովոր եմ, ով էլ չգիտեր, 70-80%-ը հաստատ էդ նկարից հետո իմացավ, որ տարիքով մեծ եմ:

– Բայց ոչ բոլորը, հիմա դեռ շատերն են մտածում, որ երեխա ես:

– Դե, ավելի լավ, որովհետև 70-80 տարեկանում 50 տարեկան կերևամ, պլյուս ա, էլի…

– Հարցազրույցներիցդ մեկում ասել ես` քեզ դուր է գալիս ճանաչված լինելը, մի՞շտ ես ձգտել դրան:

Boni (2)

Boni (6)

– Դե, փոքր հասակում բոլորն էլ ձգտում են դրան, ու նաև ես միշտ սիրել եմ ֆիլմեր նայել ու ձգտել եմ նմանվել այդ ֆիլմերի հերոսներին: Հետո ինձ շատ դուր էր գալիս հումորը, ու ես մեր դասարանում, բակում ճանաչված էի` որպես հումորիստ, և երբ ես դարձա հայտնի, բոլորն ասում էին` սա իսկական քո տեղն է, դու գտար քոնը:

– Հիմա հայտնի ես, հայտնի լինելը քեզ դո՞ւր է գալիս:

– Հիմա իմ համար դա արդեն սովորական է դարձել, դուր է գալիս: Իհարկե, շատ դեպքերում նաև խանգարում է, բայց նաև օգնում էլ է, օրինակ, «պասպորտսեղանում». երբ ճանաչում են՝ իմ հերթն առաջ են տալիս: Իսկ խանգարում է նրանով, որ «Սադախլոյից» հագուստ չեմ կարող առնել:

– Տարիներ առաջ «32 Ատամի» կազմակերպած քասթինգին մասնակցեցիր, ու կյանքդ դրանից հետո ամբողջությամբ փոխվեց: Հիմա ի՞նչ ես կարծում`այդ ժամանակ տղաները քեզ ինչո՞ւ ընտրեցին:

– Կարծում եմ` տարբերվող էի, ոչ թե իմ հումորն էր շատ լավը, այլ իմ կերպարը տարբերվող էր շատ, ես նկատի ունեմ իմ խաղը, միմիկաները, երբ ինչ-որ կերպար էին առաջարկում, որ ես խաղայի, տարբերություն կար, իրենք էլ դա նկատում էին, ու այդպես որոշեցին ընտրել ինձ: Նաև կարծում եմ` ընտրեցին, որովհետև կարողանում էի սցենար գրել, ու դա էլ է շատ կարևոր:

Boni (10)

Boni (4)

– Այսինքն` սցենար է՞լ ես հաճախ գրում:

– Դե, էն ժամանակ շատ լուրջ սցենարներ չէի գրում, բայց քանի որ տղաների հետ երկար աշխատեցի ու փորձ ունեցա, արդեն կարողանում եմ լավ գրել: Հիմա աշխատում ենք «Stand up»-ի վրա, 6  տղաներով դրա ուղղությամբ ենք աշխատում:

– Մենք` հայերս, «stand up» ժանրում կարողանո՞ւմ ենք մեզ դրսևորել, ստացվո՞ւմ է մեզ մոտ:

– Ինձ թվում է` պետք է սովորեցնել մարդկանց. եթե մարդուն ասես` այս պաղպաղակը լավն է, ու հետո ինքը չուտի դա, կամ մեկ անգամ տաս, ու հետո չհասկանա` համե՞ղ էր, թե՞ չէ… Դու անընդհատ պիտի տաս, անընդհատ պետք է ապացուցես, որ դա լավն է, ու ինքը քեզ արդեն կնայի հաստատ: Ռուսական «stand up»-ն էլ միանգամից բոլորի կողմից չի ընդունվել, բայց հիմա շատ լավն է: Հայաստանում շատերին գիտեմ, որ «stand up»-ներ անում են, բայց հիմա մեր խումբը կա, ու շատերն էլ «stand up» ասելիս՝ մեզ են պատկերացնում:

Boni (8)

Boni (9)

– Հիմա ո՞րն է քեզ ավելի շատ «ձգում»՝  «stand up»-ը՞, թե՞ մշտական քո խաղերը:

– «Stand up»-ն ինձ հիմա այնքանով է դուր գալիս, որ  քո անհատական ելույթն ես գրում ու դու մենակ ես ելույթ ունենում, կարծում եմ` դա շատ մեծ փորձ է, որ դու պատասխանատվություն ես վերցնում քո վրա, որ կարող ես ծիծաղեցնել, կարող ես հանդիսատեսին չշեղել, չձանձրացնել… Այս դեպքում ավելի շատ քո վրա ես աշխատում, ու դա մեծ փորձ է քեզ համար:

– Իսկ քո սերը հիմնականում կապված է մենակ ելույթ ունենալու մտքի՞ հետ,  թե՞ այս դեպքում քեզ գրավում է հենց այն միտքը, որ ճանաչումը մենակ ես ձեռք բերում, այլ ոչ թե` խմբակային:

– Չէ, մենք հենց «stand up»-ը նրա համար ենք արել, որ ավելի ինքդ քոնը ձեռք բերես, ու նաև մերը խումբ է. եթե մենք անում ենք, ուրեմն բոլորս բոլորիս համար ենք անում, այսինքն`եթե սցենար ենք գրում, ապա բոլորս աշխատում ենք՝ շատ լավը լինի, ու մեկս մյուսիս օգնում ենք այդ հարցում: Մերը խումբ է, ու եթե ասեն՝ «stand up», պիտի իմանան, որ մենք ենք, ու եթե մեզնից մեկինը վատ եղավ, դա բոլորի վրա կարող է ազդել:

– Համացանցում նաև քո և ընկերուհուդ` Մագայի նկարները տեսա` միասին էիք նկարվել` երկու տարի առաջ, բայց նոր նկարներդ նայելիս՝ իրեն այլևս չգտա, իրար հետ չե՞ք էլ հիմա:

– Չէ, շատ վաղուց ենք բաժանվել, արդեն երկու տարի կլինի:

– Իսկ հիմա կողքիդ մեկը կա՞:

– Հիմա ունեմ ընկերուհի, Մոսկվայում է ապրում, արդեն մեկ տարի է` ընկերություն ենք անում:

– Բայց նոր ընկերուհուդ հետ նկարներ չունես, ինչո՞ւ, անցած անգամ քեզ դա՞ս եղավ, որ այս անգամ էլ չկրկնես նույնը ու ընկերուհուդ հետ ֆոտոշարք չանես:

– Այն ժամանակ փոքր էի, ու ուրիշ ձև էր ամեն ինչ, մեզ նկատել էին լրագրողները, ու ես էլ դեմ չեղա նկարվելու, բայց հիմա չեմ անի էլ, կարծում եմ` պետք չի… Ա՛յ, երբ որ ամեն ինչ լուրջ լինի, այն ժամանակ ամեն ինչ ավտոմատ կստացվի, մարդիկ էլ կիմանան: Գաղտնիք չեմ պահում, որ ընկերուհի ունեմ, բայց չեմ էլ ուզում բոլորին ասել:

Boni (7)

– Այժմյան ընկերուհիդ քո բնագավառի՞ց է, հումորի հետ կապ ունի՞:

– Չէ, կապ չունի, մենեջեր է մասնագիտությամբ, լրիվ տարբեր ենք, մեր հանդիպումն էլ լրիվ ուրիշ ձև է եղել:

– Քեզ որպես Բոնի ճանաչո՞ւմ էր:

– Ոչ, չէր ճանաչում, ու ամենահետաքրքիրն էլ դա էր, որ չէր ճանաչում ինձ, որովհետև ինձ հետ շատ է լինում, որ շփվում են այն բանի համար, որ ես հայտնի եմ, ճանաչում են ինձ:

– Դա միայն աղջիկների՞ դեպքում ես նկատել, թե՞ «ընկերներ» էլ ունես, ովքեր քեզ հետ շփվում են հայտնի լինելուդ համար:

– Դե հա՛, տենց մարդիկ էլ կան, որ, օրինակ, ասում են` արի էսինչ տեղը գնանք, աղջիկներ կան, որ տեսնեն՝ իրար հետ ենք,  ընկերներ ենք… Բայց, բնականաբար, այդ տիպի մարդկանց ես «ցրում» եմ:

– Մի խոսքով` ընկերուհուդ մեջ քեզ գերեց այն փաստը, որ նա քեզ որպես Բոնի չի սիրել, այլ` Վահե:

– Ոչ թե դա գերեց, այլ դա շատ մեծ բան էր, ու երբ շփվեցի նրա հետ, հասկացա, որ ինքը հենց այն մարդն է, ով, ուզում եմ, որ լինի իմ կինը:

– Վահե, ապրում ես Երևանի «ամենալավ տղաներով» բնակեցված թաղամասում` Չարբախում, բայց դու այդքան էլ «չարբախցու» արտաքին ու հոգեբանություն չունես, դժվար չէ՞ քեզ համար այդտեղ ապրելը:

Boni (3)

– Ընդհանրապես, քանի որ հենց փոքրուց մեծացել եմ այդ թաղամասում ու բոլորին ճանաչում եմ, մենք էլ չորս եղբայր ենք, ու բոլորն էլ մեզ գիտեն, նախ` հաստատ կվախենան ինչ-որ բան ասել,  երկրորդ` բոլորն ինձ շատ են սիրում ու ընկերական են ինձ հետ: Երբ, օրինակ, ասում են՝ «չարբախցի» կամ «քյառթեր»,  բոլորն էլ հաստատ այդպիսի ընկերներ ունեն:

– Քո մեջ կա՞ այդ հայկական  «քյառթուությունը»:

– Մտածում եմ, որ շատ չի, բայց կա, ես նաև մտածում եմ, որ այն հայի մեջ պիտի լինի, ու դա լավ է, որ կա. նկատի ունեմ` ոչ թե «մուղամը բարձր դրած, նիվով ման գալը», այլ՝ երբ խիստ են լինում աղջկա հետ ու ասում են` «քյառթ», ա՛յ դա ինձ դուր է գալիս: Կարծում եմ` «քյառթուությունը» պիտի լինի հայի մեջ, ու այն այսօր կա տղաների մոտ 90 %-ի մեջ: Ես ինձ ոչ թե «քյառթու» եմ համարում, այլ բնավորությանս մեջ այդպիսի գծեր ունեմ:

– Կերպարիցդ հետո անունդ մնաց Բոնի, ու բոլորը հիմա քեզ այդպես են ճանաչում, իհարկե, սովորել ես արդեն, բայց չե՞ս մտածում, որ կուզեիր՝ հենց Վահե ասեին, այլ ոչ թե կերպարային անունովդ քեզ հիշեին:

– «Մեր Բակի» սերիալից հետո բոլորը սկսեցին ինձ Բոնի ասել, ու ես ընդհանրապես դրան վատ չեմ վերաբերվել, քանի որ շատերն իմ իսկական անունը գիտեն: Դե, ժամանակը կգա, որ Բոնին կդառնա Վահե, ինձ թվում է` կգա այդ ժամանակը: Ինձ դա չի անհանգստացնում. իմ կերպարի անունն է, մեկ էլ տեսար` անձնագրով էլ անունս փոխեցի ու դրեցի Բոնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930