Եզակի հնարավորություն

«Զգուշավոր լավատեսություն». երեկվանից այս արտահայտությունը, թերևս, ամենաշատն է հնչում ինչպես՝ ողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում՝ կապված Իրանի և «Վեցնյակի» միջև ձեռք բերված նախնական համաձայնության հետ: Հայաստանում տեղի ունեցածին տրվող հիմնական գնահատականն այն է, որ եթե մինչև նախանշված ժամկետը՝ հունիսի 30-ը, այդ համաձայնությունը վերջնական տեսք ստանա, ապա այն կարող է բեկումնային նշանակություն ունենալ նաև Հայաստանի համար, ինչպես՝ քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական իմաստով:

Այո, իրանական հիմնախնդրի լուծումը Հայաստանի համար իսկապես կարող է անգամ փրկությանը հավասար հնարավորություն դառնալ: Սակայն այդ հնարավորությունն օգտագործելու համար, առավել քան երբևէ, Հայաստանին անհրաժեշտ է սուբյեկտայնություն ու ինքնիշխանություն, որից այսօր գրեթե զրկված է Հայաստանը:

Կկարողանա՞ն Հայաստանի իշխանություններն այս հնարավորությունն օգտագործել՝ առավելագույնս ինքնուրույն որոշումներ կայացնելով, հաշվի առնելով, բայց չսպասարկելով ռուսական շահը:

Ընդ որում, ստեղծված իրողությունների պայմաններում, թեև դա գրեթե անիրատեսական է թվում, միևնույն ժամանակ, կարող է դառնալ ինքնիշխանության ու Ռուսաստանից կախվածությունը նվազագույնի հասցնելու եզակի հնարավորություն: Այնպես որ, մինչ Արևմուտքն ու Իրանն առաջիկա ամիսներին կփորձեն վերջնական դարձնել այդ համաձայնությունը, Հայաստանում բոլորը, առաջին հերթին՝ իշխանությունները, բայց նաև ընդդիմությունը, քաղաքական ու քաղաքացիական համակարգը՝ ամբողջությամբ, պետք է ամեն ինչ անեն այդ հնարավորությունն առավելագույն չափով օգտագործելու ուղիներ գտնելու համար: Հուսանք, որ կստացվի:

Տեսանյութեր

Լրահոս