«Հայաստանը պետք է կենսականորեն հետաքրքրված լինի Արևմուտքի և Իրանի հաշտեցմամբ»

«Հայաստանը պետք է կենսականորեն հետաքրքրված լինի Արևմուտքի և Իրանի հաշտեցմամբ, քանի որ դա մեզ հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել և ուժեղացնել տնտեսության և քաղաքականության ոլորտներում մեր այլընտրանքների բարելավմանն ուղղված գործողությունները: Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բարենպաստ սցենարի դեպքում մեզ համար շատ բան կախված կլինի բիզնեսում և արտաքին քաղաքականությունում մեր կառավարիչների բանակցելու ունակություններից, որ չթողնեն արժեքը բանակցությունների սեղանին, առավելագույնս օգտագործեն բոլոր հնարավորությունները` Հայաստանի ու Արցախի ազգային շահի հնարավորինս լիարժեք բավարարման համար»,- 168.am-ին ասել է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը՝ խոսելով Իրանի ու Վեցյակի միջև շրջանակային համաձայնագրի կնքման մասին և անդրադառնալով հարցին, թե դա ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծել Հայաստանի համար:

Ըստ նրա` տվյալ համաձայնագիրը կարելի է դիտարկել` որպես կարևորագույն, անգամ բեկումնային քայլ` Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ինչը հնարավոր դարձավ կողմերի քաղաքական կամքի և ազգային շահերի գիտակցման շնորհիվ, սակայն այդ համաձայնագրերի և, ավելի լայն, այդ հաշտեցման ուղղությունն ունի ավելի քան բավարար քանակով ընդդդիմադիրներ, ինչպես` ԱՄՆ-ում, այնպես էլ` Իրանում և այդ երկրներից դուրս. «Ավելին՝ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ում` հաստատ, Իրանում՝ հավանաբար, կփոխվեն առաջնորդները, որոնք բանակցությունների սեղանի մոտ առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ քաղաքական կամք են դրսևորել: Սպասվում է երկարատև և քրտնաջան աշխատանք վստահության վերականգնման համար, և այդ ճանապարհին կողմերին մերձավորարևելյան հակասությունների կծիկի զանազան ստորջրյա խութեր են սպասում»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս