Իրաքն ունի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ Իրանի ռազմական օգնության կարիքը. ալ-Օբեյդի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդին հայտարարել է, որ կառավարությունն իրեն հարմար է զգում՝ Իրանից խնդրելով ու ստանալով օգնություն՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հետ:

Նախարարն ընդգծել է, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում՝ հավելելով, որ Իրաքը ռազմական օգնության կարիք ունի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ Իրանի կողմից: Իրաքցի նախարարի խոսքերով՝ իրավիճակը մնում է վերահսկողության տակ:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետության» ներկայացուցիչները կախաղան են բարձրացրել 20 մարդու: Ջիհադականների կարծիքով՝ այդ անձինք մտադիր են եղել Քիրքուքի նահանգում պատերազմել իրենց դեմ: Մահապատիժն ի կատար է ածվել Խոիժա քաղաքում: Իսլամականները հրապարակել են այն հաստատող լուսանկարներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031