Բաժիններ՝

Իսրայելի նախագահն ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին. «Արմենպրես»

Իսրայելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի գլխավոր միջոցառումը կկայանա ապրիլի 24-ին Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցում, որտեղ կկայանա ոգեկոչման պատարագ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Իսրայելի հանձնախմբի նախագահ ժորժետա Ավագյանն ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոստացել է այդ օրն այցելել եկեղեցի և ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Նա հայ ժողովրդի բարեկամն է: Բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին, դատապարտել այն: Վերջերս էլ ՄԱԿ-ում է Հայոց ցեղասպանության մասին ելույթ է ունեցել: Նա խոստացել է, որ ապրիլի 24-ին այցելելու է Պատրիարքարան և Սուրբ Հարություն եկեղեցում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է Ժորժետա Ավագյանը` հավելելով, որ միջոցառումների ժամանակ Իսրայելի այլ պաշտոնատար անձանց մասնակցության հարցը հստակեցվում է:
Ժորժետա Ավագյանի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել են հունվարից և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Ապրիլի 23-ին Երուսաղեմում կկազմակերպվի ջահերով երթ, իսկ ապրիլի 24-ին հայերի, հույների և կաթոլիկների մասնակցությամբ տեղի կունենա համատեղ աղոթք և պատարագ: Հոգեհանգստյան պատարագներ տեղի կունենան նաև Իսրայելի այլ խոշոր քաղաքներում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս