Բաժիններ՝

Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևն Աստանայում կքննարկեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին համատեղ հանդիպում են անցկացնելու Աստանայում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման նախաձեռնողը Նազարբաևն է: Հանդիպման ժամանակ կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առևտրային-տնտեսական համագործակցության վիճակն ու զարգացման հեռանկարները, եվրասիական ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում ժամանակակից միտումների ազդեցությունը:

Նրանք քննարկելու են նաև Ուկրաինայի հարցը: Այցի շրջանակներում պլանավորված է Պուտինի ու Նազարբաևի երկկողմ հանդիպումը: 2015 թվականի ապրիլի 26-ին Ղազախստանում նշանակված են նախագահական արտահերթ ընտրություններ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս