Ինչու է Գագիկ Բեգլարյանը մասնակցել Երրորդմասի Լյովիկի հուղարկավորությանը

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Նուբարաշենում տեղի ունեցած սպանությունները պատվիրված են: Հիշեցնենք, որ մարտի 4-ին Նուբարաշենի ՔԿՀ-ի մոտ կրակոցներից սպանվել են երրորդմասցի Լյովիկն ու իր երկու ընկերները:

«Բավական լուրջ պլանավորված էր հանցագործությունը և զենքերն էլ թողել էին դեպքի վայրում, վայրն էլ է հատուկ ընտրված»,- այսօրվա ասուլիսում ասաց Գուրգեն Եղիազարյանը: Միաժամանակ նա նշեց, որ «սպանություն կատարողները սովորական մարդիկ չեն»: «Այդ երիտասարդներին գնդակահարեցին արդարադատության նախարարության ուղիղ դիմաց: Քիլլերը միշտ դիրքավորում է ընտրում, իր կրակային գիծը, որպեսզի հանգիստ գնա: Քիլլերը ուսումնասիրում է քամու ուղղությունը, տեսախցիկների առկայությունը: Բայց մեր այս քիլլերները թքած ունեին դրա վրա, եկան ու գնդակահարեցին ուղիղ արդարադատության նախարարության շենքի մոտ: Իհարկե, կգտնվեն նրանք միանշանակ: Բայց կարող է դատեն էլ, մի քանի օր հետո լինեն ազատության մեջ»,- ասաց նա:

Սպանված քրեական հեղինակությունների հուղարկավորությանը մասնակցել են նաև ՄԱԿ կուսակցության նախագահն ու ՀՀ կապի և տրասնպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Արդյոք նրանց մասնակցությունը հուղարկավորությանը չի նշանակում, որ քրեական տարրերը կապված են իշխանությունների հետ, ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Եթե թաղի մարդիկ են, ճանաչում են իրար, գնում են թաղմանը, անպայման պիտի կապված լինե՞ն հանցագործ աշխարհի հետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս