Չինաստանն աշնանը կգործարկի CIPS միջազգային վճարային համակարգը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի միջազգային վճարային համակարգը (CIPS) իր աշխատանքները սկսելու է սեպտեմբեր-հոկտեմբերին: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա աղբյուրները:

Չինաստանի իշխանությունները կարծում են, որ CIPS-ի օգնությամբ հնարավոր կլինի յուանով վճարումներ իրականացնել համայն աշխարհում: Աղբյուրի խոսքերով՝ CIPS համակարգը պատրաստ է փորձարկման համար.

«Չինաստանն ընտրել է 20 բանկ՝ թեստեր անցկացնելու համար: Դրանցից 13-ը չինական են, իսկ մնացյալը՝ օտար բանկերի դուստր կառույցներ»: Չինաստանի Ժողովրդական բանկը չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031