Բաժիններ՝

«Երևան Ջուր»-ը ցանկանում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը

«Երևան Ջուր» ընկերությունը դիմել  է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու սակագները: Ընկերությունն առաջարկում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը: Ըստ այդմ՝ մանրածախ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը կկազմի 172.6 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): Սակագնի բարձրացում է սպասվում նաև մեծածախ սպառողների համար:

Սա հիմնականում պայմանավորված է անցած տարի եվրոյի փոխարժեքի փոփոխմամբ, որը 544 դրամից (2013թ.) դարձել է 552 դրամ (2014թ.):

Հիշեցնենք, որ անցած տարի ՀԾԿՀ-ն անփոփոխ էր թողել բնակիչներին մատակարարվող ջրի սակագինը, բայց  բարձրացրել էր մեծածախ սպառողին վաճառվող ջրի սակագինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս