Բաժիններ՝

Պորոշենկոն իր ցավակցություններն է հղել Ուկրաինայի հայ համայնքի հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ցավակցություններն է հղել Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմին՝ կապված նրա առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի մահվան հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը.

«Խորին վշտով ընդունեցի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի մահվան մասին տեղեկությունը: Կյանքից հեռացավ եկեղեցական կարկառուն գործիչ, Ուկրաինայի հայ համայնքի հոգևոր առաջնորդը:

Նա շատ ջանքեր է գործադրել պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների զարգացման ու միջդավանաբանական կառուցողական երկխոսության հաստատման համար: Մեր սրտերում մշտապես վառ հիշողություններ կմնան նրա մասին: Աստված հոգին լուսավորի»:

Գրիգորիս Բունիաթյանը 69 տարեկան հասակում Խարկովում մահացել է մարտի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031