Առաջիկայում կհայտարարվի մարդասիրությանը նվիրված նոր նախագծի՝ 100 LIVES-ի մեկնարկը. «Արմենպրես»
«Արմենպրեսը» զրուցել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանի հետ:
– IDeA-ի հիմ նադիր Ռուբեն Վարդան յան ն իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել էր այդ նոր ծրագրին , որի մ իջոցով հնարավոր կլին ի
երախտագիտություն հայտնել Հայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնած ազգերին ու կազմակերպություն ներին: Ո՞րն է ծրագրի հիմ նական նպատակն ու էությունը, ե՞րբ եք նախատեսում մեկնարկել:
– 100 LIVES նախագծի մեկնարկը տրվելու է առաջիկա օրերին՝ Նյու Յորքում: Նախագծի համահիմնադիրներն են IDeA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ամերիկաբնակ
հայազգի գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Նախագիծը մի քանի կարեւոր բաղադրիչ է ունենալու: Առաջինը՝ հինգ լեզվով նոր կայքի (www.100lives.com) գործարկումն է, որում տեղ կգտնեն ցեղասպանությունից
փրկված հայերի մասին մինչ օրս անհայտ պատմություններ, այսինքն՝ հարյուր եւ ավելի կյանքերի փրկության պատմություններ, որոնք կներկայացվեն ողջ աշխարհին:
Նախագծին կից ստեղծվել է հայտնի պատմաբաններից կազմված խորհուրդ, որն զբաղվում է պատմությունների մշակման եւ ճշգրտման աշխատանքներով, աշխարհում
այդ պատմությունների հանրայնացման նպատակով ներգրավվել է նաեւ հանրային կապերի ոլորտում հայտնի միջազգային «Edelman» ընկերությունը: Բացի այդ, կայքի
այցելուները նույնպես հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ընտանիքների փրկության պատմությունները:
Մյուս բաղադրիչը՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նյութերի թվայնացումն է: Նախատեսում ենք, որ կթվայնացվի տարբեր երկրների արխիվներում
պահվող՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ավելի քան 600 հազար էջ փաստաթուղթ: Աջակցություն է ցուցաբերվում նաեւ Հայաստանի ազգային արխիվի
փաստաթղթերի թվայնացմանը. այդ նպատակով IDeA-ն արդեն երկու պրոֆեսիոնալ սքաներներ է նվիրաբերել Հայաստանի ազգային արխիվին: Նախագծի մյուս՝ թերեւս
ամենակարեւոր բաղադրիչի մասին կհայտարարվի արդեն ծրագրի շնորհանդեսի ժամանակ:
Բացի նշածս բաղադրիչներից, նախատեսվում է, որ կիրականացվեն նաեւ խորհրդանշական՝ երախտագիտության նախագծեր: Դրանք կլինեն տարբեր ծրագրեր՝
ուղղված այն կազմակերպություններին, համայնքներին կամ կիրականացվեն այն վայրերում, որոնք առնչություն են ունեցել Ցեղասպանությունից հայերի փրկության հետ:
100 LIVES նախագիծը նվիրված է 100-րդ տարելիցին, բայց, պետք է ընդգծել, որ այն ոչ թե ցեղասպանության, այլ վերածննդի մասին է: Երախտագիտության տուրք է
ուղղված նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնելով՝ մեր ժողովրդին վերածնվելու հնարավորություն են տվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: