
2014 թվականին Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության 168 դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների, 2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 699 դեպք, որը 2013թ. համեմատ նվազել է 6.4%-ով: Արձանագրված ինքնասպանության դեպքերը կազմել են 168, որոնք 2013թ. համեմատությամբ նվազել են 18.4%-ով: Ընդ որում, 2014թ. արձանագրված ինքնասպանության դեպքերը նվազել են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: Ինքնասպանության փորձերը նախորդ տարվա համեմատ նվազել են 1.8%-ով: