Ստորագրված պայմանագիրը վկայեց, որ Ռուսաստանը չի փորձում բռնակցել Հարավային Օսիան. Սանակոև
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի արտգործնախարար Դավիթ Սանակոևը Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը վկայում է, որ Մոսկվան չի փորձում բռնակցել Հարավային Օսիան.
«Այսօրվա մեր ստորագրած պայմանագիրը ևս մեկ անգամ հաստատում է, որ պետք է դադարեն ու վերանան բոլոր խոսակցություններն ու պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը փորձում է բռնակցել Հարավային Օսիան կամ էլ նրան ներքաշել իր կազմ, որովհետև փաստաթուղթն ասում է, որ ինքնիշխան երկու երկրների միջև հստակեցվում են պետական սահմանը, և թե ինչպես է անցնելու այն»:
Սանակոևը հավելել է, որ իրենք պատրաստում են այնպիսի փաստաթուղթ որը կերաշխավորի Վրաստանի կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի նկատմամբ ուժ չկիրառելը և այդ փաստաթուղթը կներկայացնեն Անդրկովկասի անվտանգության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում: