Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝
ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկում, Աշոցքում, Արագածում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Սևանում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Տեսանյութեր

Լրահոս