Ռուսաստանն ու Հարավային Օսիան ստորագրել են պետական սահմանի մասին պայմանագիր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրոն ու Դավիթ Սանակոևն այսօր Մոսկվայում պայմանագիր են ստորագրել պետական սահմանի մասին: Փաստաթուղթը ստորագրվել է նրանց բանակցությունների արդյունքներով:
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հուսով է պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրել նաև Աբխազիայի հետ: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Հարավային Օսիայի հետ պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրելը կարևոր քայլ է միջպետական հարաբերությունների պայմանագրային-իրավական բազայի ձևավորման հարցում:
Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագրի համաձայնեցման ընթացակարգը չի զբաղեցնի շատ ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պայմանագրի ստորագրումը տեղի կունենա փետրվարին: