Բաժիններ՝

Բանակից խուսափողներին աջակցող պաշտոնյաների մի ամբողջ խումբ է բացահայտվել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բացահայտվել է ՀՀ պաշտպանության և առողջապահության ոլորտում աշխատող կաշառակերների մի ամբողջ շղթա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք:

Բացահայտված շղթայի անդամները կաշառքի դիմաց բժշկական փաստաթղթեր են կեղծել, որոնց միջոցով զորակոչիկները կարողացել են խուսափել զինծառայությունից:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանը, ով նաև ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ է, Էրեբունի հիվանդանոցի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը և Նոր Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը:

Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս