Բաժիններ՝

Արևմուտքն Ուկրաինայում հրադադարի չպահպանմանը պետք է արձագանքի տնտեսական նոր պատժամիջոցներով. Սխետին

Լեհական ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինն Արևմուտքին կոչ է անում տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ.

«Ուկրաինայի արևելքում չի պահպանվում հրադադարը, և Արևմուտքը պետք է արձագանքի տնտեսական նոր պատժամիջոցներով: Դեբալցովոյի մարտերի վատ պատասխանը կլիներ այն, որ ԵՄ-ի երկրներն ու Լեհաստանը սկսեն խոսել Ուկրաինային սպառազինելու մասին: Այդպես չպետք է լինի:

Ռազմական իմաստով դա որևէ բան չի փոխի: Ըստ էության, չկան զենքի վաճառքի մասին քննարկումներ: Ազատ աշխարհի, ԵՄ-ի երկրների, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի ամենաարդյունավետ զենքը պատժամիջոցներն են: Եթե փոփոխություններ չգրանցվեն Ռուսաստանի դիրքորոշման մեջ, ապա ԵՄ-ը պետք է վերանայի պատժամիջոցների խստացումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս