Բաժիններ՝

Ջեբ Բուշն Օբամային մեղադրել է անվճռականության մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վարում է ոչ հետևողական ու անվճռական արտաքին քաղաքականություն.

«Հեգնանքն այն է, որ Օբաման նախագահ դարձավ՝ խոստանալով համաշխարհային գործերում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածություն, սակայն նա ԱՄՆ-ին թողել է ավելի քիչ ազդեցություն, քան կար նախկինում: ԱՄՆ-ը պետք է վերստին առաջատար դիրքեր զբաղեցնի աշխարհում»:

62-ամյա Ջեբ Բուշն ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրն է և 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի որդին: 2014 թվականի դեկտեմբերին նա հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս