
Վրաստանում իրականացվում են իրավիճակի ապակայունացման փորձեր. ՆԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում իրականացվում են իրավիճակի ապակայունացման փորձեր, սակայն ՆԳՆ-ը թույլ չի տա անկարգություններ՝ անկախ նրանից, թե ով կփորձի կազմակերպել լինի դրանք՝ լինի դա նախկինում իշխող, ներկայումս ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, կամ էլ յուրաքանչյուր այլ քաղաքական ուժ:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին. «Կան տարբեր տեղեկություններ, սակայն մենք թույլ չենք տա անկարգություններ:
Աստված մի՛ արասցե, եթե Վրաստանում նույնպես կրկնվի այն, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայում: Կան (ապակայունացման) ինչ-ինչ փորձեր, բնականաբար, տարբեր ուժեր ցանկանում են դա»:
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կայցելի երկրի օրենսդիր մարմին, ուր այդ հարցն առավել մանրակրկիտ կքննարկի պատգամավորների հետ: