Բաժիններ՝

Ով է Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետի որդին (լուսանկարներ)

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող  Գնել Թևոսյանը, ինչպես հայտնի է՝ նույն ինստիտուտի գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը երեկվա ասուլիսում ասել էր, թե կատարվածը հանգամանորեն է քննվելու և համապատասխան մարդիկ քրեական, վարչական եւ կարգապահական պատասխանատվության են ենթարկվելու: Այս մասին երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Գեղամ Հարությունյանը երեկ՝ խոսելով այն մեղադրանքների ամսին, թե ինստիտուտում «բարդակ է», գնդապետի և այլ պաշտոնյաների զավակներն են «նման լկտի արարքներ» կատարողները, ասել է.

«Ուրիշ դեպքերում մենք բողոքում ենք, որ պաշտոնյաների երեխաները չեն ընտրում զինվորական դառնալու մասնագիտությունը և առհասարական կուրսանտ դիմելու սոցիալական կազմն ուսումնասիրելով՝ այն չէ, ինչ դուք եք ասում: Իհարկե, գործում կա պետի տեղակալի որդի, սա ոչ ոք չի հերքում: Բայց այս ինստիտուտը անգործ չէ, տալիս է սահմանը պաշտպանող զինվորականներ, հենց օրինակ՝ Զորիկ Գևորգյանը, Հայկ Խալաթյանը»:

Ի դեպ, երեկ 168.am-ի հետ զրույցում Հայկազ Բարսեղյանի ծնողներն ասել են, որ սպանության մեջ մեղադրվող 4 տղաների համար իրենք ցմահ ազատազրկում են պահանջելու:

Gnel-Tevosyan (2)

Gnel (4)

Gnel (3)

Gnel (1)

Gnel-Tevosyan (1)

Gnel (2)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս