
Սեյրան Օհանյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժայի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերը` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հատուկ ուշադրության են արժանացել 2015 թվականին ՀԱՊԿ-ի շրջանակներում պլանավորված միջոցառումների կազմակերպման ու անցկացման խնդիրները, Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության և խաղաղապահությանը նվիրված ռազմավարական քաղաքական ֆորումի նախապատրաստման ընթացքը: