
Նիդերլանդներից Հայաստան հարկադիր վերադարձող քաղաքացիները կարող են ստանալ առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն

Կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում. նպատակը Նիդերլանդներից վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով աջակցություն ցուցաբերելն է: Երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կնքված համաձայնագրով ՀՀ ՏԿ և ԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի ամեն մի քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն՝ փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու, ուսումնական և մասնագիտական վերապատրաստման կամ այլ կարիքների համար: