
Հիմնադիր խորհրդարանը՝ Գագիկ Մելիքյանի դեմ հայց ներկայացնելու վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ հայց ներկայացնելու վերաբերյալ.
«Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն
թույլ է տվել զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ Հիմնադիր
խորհրդարանի և դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին: Նա,
մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն
իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: Հիմնադիր
խորհրդարանը և ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գ.Մելիքյանի
համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան՝ հրապարակայնորեն
վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար նրան օրենքով
սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով»: