Բաժիններ՝

Մերկելն ու Օլանդը մեկնում են Կիև ու Մոսկվա

Russia Today-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վաղը մեկնելու են Մոսկվա՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Օլանդն ընդգծել է, որ Մերկելի հետ համատեղ պատրաստվում են առաջարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորում, որն ընդունելի կլինի հակամարտող բոլոր կողմերի համար. «Անգելա Մերկելի հետ որոշեցինք հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, մենք կմեկնենք Կիև:

Մենք կանենք Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք հենված կլինեն երկրի տարածքային ամբողջականության վրա: Այսօր մենք դրանք կքննարկենք Ուկրաինայի նախագահի հետ, իսկ ուրբաթ կմեկնենք Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու համար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս