Բաժիններ՝

Պերմյակովը Գյումրի ուղարկվելուց առաջ բուժում է ստացել հոգեբուժարանում. LifeNews

LifeNews-ի փոխանցմամբ՝ 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով մեղադրվոմ է Հայաստանում 7 մարդ սպանելու մեջ, դեռևս Չիտայում ծառայելիս ավելի քան մեկ ամիս պառկել է կլինիկական զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում:

Բժիշկները նրա մոտ գրանցել են պահվածքի լուրջ շեղումներ: Գլխավոր ռազմական հետաքննչական վարչության քննիչները պարզում են, թե ինչպես է հավանության արժանացել հոգեբույժի մշտական հսկողության ներքո գտնված ժամկետային զինծառայողին Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազա ուղարկելը:

Վալերի Պերմյակովը 2014 թվականի մայիսի 15-ին Բալեյ քաղաքից զորակոչվել է Չիտայի զորամաս և այնտեղ մնացել է ընդհուպ մինչև դեկտեմբերի 3-ը: Միայն նախորդ տարեվերջին է որոշում ընդունվել նրան տեղափոխել Գյումրի:

Սակայն տեղի աշխատակիցները թաքցրել են այն փաստը, որ Պերմյակովը գործնականում զորակոչից անմիջապես անց հայտնվել է կլինիկական զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում և այնտեղ մնացել է մինչև հունիսի վերջը:

Կարդացեք նաև

Այժմ զինվորականներին կասկածում են անփութության մեջ, որը կարող էր դառնալ աղետի պատճառ: Հետաքննություն է տարվում Բալեյ քաղաքի զինվորական կոմիսարիատի բաժնի պետ Ալեքսանդր Լոգինովսկու, ինչպես նաև զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի նկատմամբ:

Զինկոմին կասկածում են նրանում, որ նա հոգեբանական շեղումներով նորակոչիկին ի սկզբանե թույլատրել է անցնել զինծառայության՝ դրա հետ մեկտեղ դրական բնութագրականով փաստաթղթեր կցելով նրա գործին: Քննիչները կարծում են, որ զինկոմը կարող է դա արած լինել հատուկ, որպեսզի Վալերի Պերմյակովին ուղարկի զինծառայության:

Բանն այն է, որ ժամկետային զինծառայողի գործը կազմելիս բնութագիր տալն ընդհանրապես պարտադիր փաստաթուղթ չէ, սակայն զինկոմն այդպիսով կարող էր մոլորության մեջ գցել ռազմական հանձնաժողովի մասնագետներին:

Երբ զորամասում իմացել են Պերմյակովի հոգեկան խնդիրների մասին, նրան ուղարկել են ստացիոնար բուժման, ինչից հետո նա վերադարձել է զորամաս, ուր և շարունակել է ծառայությունը որպես մեխանիկ-վարորդ:

Պերմյակովն ամսական մեկ անգամ շարունակվել է հետազոտվել հոգեբույժի մոտ, սակայն մասնագետները նրան ճանաչել են հետագա ծառայության համար պիտանի, և երբ Գյումրու զորամասից դիմում է ստացվել Չիտայից ժամկետային զինծառայողներ Հայաստան ուղարկելու մասին, տեղի զորամասի աշխատակիցները մոռացել են մատնանշել, որ Վալերի Պերմյակովը բուժում է ստացել:

Զորամասի փոխհրամանատար Սերգեյ Գուրուլևը հայտարարել է. «Չկա Գլխավոր շտաբի կողմից հաստատված փաստաթղթեր, որով մենք կարող ենք ընտրել կամ չընտրել զինծառայողներին: Մենք միայն խորհուրդ ենք տվել Պերմյակովին տեղափոխել:

Ընդհանուր առմամբ, տեղափոխման համար առաջարկվել է 63 ժամկետային զինծառայող, որոնցից Գյումրի են ուղարկվել 33-ը: Նրանց ընտրել-չընտրելու հարցով զբաղվել է մեզ մոտ եկած հատուկ բրիգադը»:

Չնայած նրան, որ «Անփութություն» հոդվածով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձինք ցայժմ զբաղեցնում են իրենց պաշտոնները, և եթե դատարանում հաստատվի նրանց մեղավորությունը, ապա նրանք պաշտոնանկ կարվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս