
Գերմանացի արդյունաբերողները կողմ են ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերմանական արդյունաբերությունը մտադիր է աջակցել ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարին: Այս մասին հայտարարել է Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Էկհարդ Կորդեսը.
«Գերմանական արդյունաբերությունը մշտապես աջակցում է այն քաղաքական միջոցներին, որոնք վերացնում են առևտրային արգելքները, քանի որ մենք կարծում ենք, որ վերջին հաշվով դա բխում է տնտեսական բոլոր խաղացողների շահերից. աշխարհն առանց առևտրային արգելքների: Մեր ներդրումը կայանում է նրանում, որ մենք մշտապես կաջակցենք այդ ուղղությամբ համապատասխան քաղաքական քայլերին»:
Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովն ազդեցիկ կազմակերպություն է, որը գերմանական բիզնեսի շահերը ներկայացնում է Արևելյան Եվրոպայում ու հետխորհրդային տիրույթում: