
Մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործությունը բացահայտվել է

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Միշա Ա.-ն, որը 2014 թ. մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ):
ՀՀ ոստիկանություն