Բաժիններ՝

«Գյումրեցի ընտանիքի սպանությունը պլանավորված սադրանք էր, որի մասին շուտով կիմանանք». aravot.am

Գյումրիում տեղի ունեցած սպանության համար երեկ Ազատության հրապարակում քաղաքացիների հավաքի մասնակից ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի մոտ նույնպես գազային ատրճանակ է եղել: Նա Aravot.am-ին պատմել է, որ համապատասխան լիցենզիա ունի ատրճանակն օգտագործելու համար: «Երեկ մեր քաղաքական վերնախավը՝ հրահանգելով ոստիկանությանը սադրանք իրականացրին Ազատության հրապարակում: Ոստիկանները մեր պարզած բոլոր եռագույնները կոտրեցին ու շպրտեցին մի կողմ եւ բերման էին ենթարկում բոլոր նրանց, որոնք բարձրացնում էին գետնին գցած դրոշները»,- պատմեց ազատամարտիկը:

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանությանը՝ Գագիկ Սարուխանյանը ընդգծել է, որ տեղի ունեցածը կենցաղային հողի վրա կատարված սպանություն չէր. «Համոզմունք ունեմ, որ կատարվածը խորապես պլանավորված սադրանք էր, որի մասին շատ շուտով կիմանանք: Կայսրության ձեռագիրն էր: Չեմ մոռացել 1988 թվականը, երբ մեր ժողովրդին ծնկի բերելու համար ինչ սադրանքներ էին գործում ռուսական զորքերը՝ թե կայարանի, թե Զվարթնոցի դեպքերը: Ճիշտ է ոճերն են տարբեր, բայց հոտը նույնն է, ծնկի բերելու խնդիր կա: Այսինքն, երազեցիք, որ մի քսան տարի անկախ եք, սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս