
2014 թվականին որոշակի առաջընթաց է գրանցվել ԼՂ-ի շուրջ բանակցություններում. Իլհամ Ալիև

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին որոշակի առաջընթաց է գրանցվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի ձեռնարկած «քայլերի պատճառով» դա դրական ազդեցություն չի ունեցել բանակցությունների ընթացքի վրա. «Հայաստանը չի ցանկանում խաղաղություն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը դժբախտաբար չի կարող որևէ արդյունքի հասնել տվյալ հարցում»:
Ալիևն ընդգծել է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցում է Ադրբեջանին: