Շմիդտն այս մասին հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ծավալված քննարկումների ժամանակ:
Դատական այսօրվա նիստում կողմերը հանդես եկան ռեպլիկով, իսկ Վարդան Պետրոսյանը օգտվեց վերջին խոսքի իր իրավունքից:
Լրագրողների դիտարկմանը, որ լուրեր են պտտվում, թե այդ օրը զորամասից բացակայել է 6 զինծառայող, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Բացարձակապես: Դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո ես իրենց ղեկավարությանը հրավիրել եմ մեզ մոտ, և իրենք մեզ տվել են բոլոր անհրաժեշտ պարզաբանումները: Նման բանի մասին բացարձակ տեղեկություններ չեն հաղորդել, և մենք էլ չենք տիրապետում նման տեղեկության»:
«Մենք պետք է բոլորս միասին պայքարենք այս արատավոր երևույթի դեմ: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով ունեն համապատասխան լիազորություններ և պետք է ամբողջությամբ օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները ցանկալի արդյունքի հասնելու համար: Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել մասնավոր տնատիրությունների հատվածները, ինչպես նաև այն հասցեները, որտեղ հաճախակի է նկատվում ոչ սահմանված վայրերում աղբի կուտակում»:
Թուրքական դատարանը Facebook սոցցանցից պահանջել է սահմանափակել մի շարք էջեր մուտք գործելը:
Այս մասին հայտարարել է բանկի ներկայացուցիչ Բենուա Կյորը:
Ցայժմ մենք չենք նկատել որևէ փոփոխություն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 20-ը:
Ընդհանուր առմամբ երգչի հաշվին գրանցված է երեք տասնյակից քիչ պակաս ձայնասկավառակներ, որոնք մեծ հանրաճանաչություն են վայելում համայն աշխարհում:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են ադրբեջանցի պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին, որն իբր սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով, ինչը խիստ տարօրինակ է, քանի որ նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ։
Դուռը բաց քնողը թշնամի՞ կունենա: Լոգիկայի հարց է: Հիմնականում իրանց տան դուռը բաց է եղել: Իրենք սովորական բանվոր մարդիկ են: Սաղ կյանքերս բազարն ենք կանգնել, տանջանքով ապրած մարդիկ ենք: Արմենս ընդհանրապես խոպանչի չէ: 3 ամիս է գնացել Մոսկվա՝ իր ընկերոջ մոտ: Մինչեւ առ էսօր էլ իրա աշխատած փողը բանկը մնաց՝ 8000 ռուբլին: Բոլորին կարող եք հարցնել, թե ինչ վարքագծի տեր տղա էր՝ խելոք, շնորհքով: Մեր ազգի պարծանքն է եղել…
Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
«Ես մինչեւ վերջ պիտի բողոքեմ, ես երեխու արյուն ծախող չեմ, բայց դուք բոլորդ էլ ձեր երեխու արյունը կծախեք։ Ես քեզ ճանաչե՞լ եմ, ես քեզանից փող ուզած կա՞մ։ Մոռացել ա՝ իննսունական թվերին, որ թողեց գնաց, վաննայի մեջ, փրփուրով, սիգարետը՝ բերանին, ջուրը քաշում էր, ասում էր՝ թող գնա Հայաստան»:
«Ծրագրի շրջանակում կրթության և գիտության նախարարությունը հատկացրել էր 6 մլն դոլարին համարժեք գումար, որի արդյունքում ՀՀ 10 բուհ հնարավորոթյուն են ստացել արդիականացնել իրենց ուսումնական բազաները, կրթական ծրագրերը, ներմուծել կրթական նոր տեխնոլոգիաներ»:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում կնահանջի երեք տեղով և կհայտնվի 9-րդ հորիզոնականում:
Թիվ 15 երթուղուց օգտվողները Աէրացիայից մինչև Աբովյան պուրակ կարող են տեղափոխվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայիններով: Թիվ 31 ավտոբուսային երթուղուց օգտվողները կարող են սպասարկվել թիվ 5 և թիվ 53 ավտոբուսային երթուղիներով`կենտրոնական ավտոկայանից դեպի Նոր Նորքի 4-րդ զանգված, իսկ Նոր Նորքի 9, 7 և 5-րդ զանգվածները կսպասարկվեն թիվ 53 ավտոբուսային երթուղով:
«Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրու-թյունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով»:
«Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունից հետո հայկական կողմը տեղեկացրել է ոչ միայն ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով ՀՀ սահմանային վերջին միջադեպերին:
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է նա խոսել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հետն հանդիպման ընթացքում:
ՓՄՁ-ի ներկայացուցիչները, ովքեր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ հայտարարեցին որ այս պահին պետք է հեռանան, սակայն իրենց բողոքի ակցիան իրենք շարունակելու են վաղը առավոտյան ժամ 11-ին։ Նշենք, որ ակցիայի մասնակիցների միջև կան տարաձայնություններ. ոմանք նշում են, որ ճիշտ է՝ 10 հոգով բարձրանալ վարչապետի մոտ և ներկայացնել ժողովրդի պահանջը, ոմանք էլ՝ կտրականապես դեմ են դրան։
Դա բացարձակապես ապակառուցողական, ոչնչով չարդարացված և վերջին հաշվով անհեռատես գիծ է:
Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում Գյումրիում սպանված Ավետիսյանները ճանաչվել են տուժող: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, սակայն, Ավետիսյանների բարեկամներից որևէ մեկը առայժմ դիմում չի ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչվելու համար:
Միշչենկոն ընդգծել է, որ Մամեդյարովի ուկրաինական այցը նախորդելու է Պորոշենկոյի ադրբեջանկան այցին:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետն անձամբ իջնի իրենց պահանջը լսելու։ Ցուցարները միմյանց կարգապահության կոչեր են անում, որպեսզի իրենց բողոքի ակցան այլ կերպ չկընկալվի։
«Թոզ փչելով առաջ չես շարժվի»,- այս մասին՝ այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` գնահատելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որը նա արեց Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ` խոսելով նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Ուսուպաշվիլին հայտարարել է, որ երկու երկրները կարիք ունեն բարելավել իրենց փոխհարաբերությունները:
Հարցին՝ արդյոք ճի՞տ է տեղեկությունը, որ Վալերի Պերմյակովին հատնաբերել են հայ իրավապահները, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Նման տեղեկություններ չկան, որ հայ իրավապահներն են ձերբակալել և հանձնել ռուս սահմանապահներին: Բացարձակապես նման բան չկա»:
«Մենք վախենում ենք. ոչ մի բանից տեղյակ չենք, ոչ մի բան չենք հասկանում ու վախենում ենք: Ո՛չ գիշերն ենք քնում, ո՛չ ցերեկը, լարված, անհանգիստ, ոչ մեկի առաջ դուռ չենք բացում: Խնդրում ենք մեզ օգնել, որովհետեւ մենք չգիտենք, թե իրականում ովքեր են հանցագործները, ինչու համար էր այդ սպանությունը եւ չգիտենք էլ, թե ինչ հետեւանքներ կլինեն»: