Այսօր՝ հունվարի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.5 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.21%-ով կամ 1 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 200 հազար դոլար։
2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 16:05-ին «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ, հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հունվարի 25-ին, ժամը 12.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Վահագն Հ.-ին:
Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հովակ Գալոյանը հայր է դարձել: Հունվարի 21-ին դերասանի կինը` դերասանուհի Մագդա Մարկոսյանը, նրան միանգամից երեք երեխա է պարգևել:
«Պետք է վերագնահատվի իրավիճակը, հավաքվեն մարդիկ, որոնք ոչ թե մտածում են, որ միակն են և միակ ճշմարտությունն իրենք են տարածում, ինչպես նախորդ վարչապետն էր, այլ հրաժարվեն այն քաղաքականությունից, որ մինչև հիմա վարել ենք` դրամի զսպման, փոխարժեքի պահպանման, չ նստել ու մտածել, թե ինչ կարելի է անել: Դա շատ բարդ է, այսինքն` միանշանակ լուծումներ չկան, մի քանի սցենարներ պետք է գծվեն ու ամեն մի սցենարի քննարկման ժամանակ պետք է հաշվարկել, թե դա ինչպիսի հետչանքներ կունենա: Այժմ մենք նորից անում ենք այն նույն սխալները, որ արել ենք 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ»,- 168.am-ին ասաց ԿԲ խորհրդի նախկին անդամ, «Կոնվերս բանկի» հիմնադիրներից Սմբատ Նասիբյանը՝ խոսելով բանկերի խոշորացման մասին:
2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5 միլիարդ 920.9 միլիոն դոլար՝ 1%-ով ավելի շատ, քան 2013 թվականին։
«Պարզապես շոկի մեջ էի այն բանից, թե ինչպես մարդիկ արձագանքեցին այն ամենին, ինչ կատարվեց ինձ հետ: Եվ եթե նրանք չլինեին, ապա ես հիմա չէի լինի այնպիսին, ինչպիսին որ կամ: Կարող եմ միայն անվերջ շնորհակալություն հայտնել մարդկանց այն բանի համար, որ դեռ կան բարի սրտեր, ովքեր կարողանում են զորակցել, ովքեր կարողանում են կիսել քո ցավը և ովքեր կարողանում են օգնել միմյանց: Ներկայումս տիրող խառնաշփոթի մեջ դա ամենակարևորն է»:
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները՝ Հասմիկ Ավետիսյանի դուստրը եւ քույրերը այսօր՝ հունվարի 26-ին, Գյումրիի քաղաքապետարանում իրենց նախաձեռնությամբ հանդիպել են քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ քննարկելով իրենց մտահոգող մի քանի խնդիրներ։
Այսօր Վանաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր, որն ամենևին չէր վերաբերվում Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը և Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելուն:
Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Էմիլ Ե.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է ցանկապատն անցնելիս վայր ընկնելու հետևանքով:
Սպիտակի կառույցում ընդգրկված ընկերների մեծամասնությունը մեկնել են արտագնա աշխատանքի եւ հետեւաբար Սպիտակի կոմիտեն չէր կարող հանդես գալ նման հայտարարությամբ:
Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք:
«Շիրակ կենտրոն»-ը ներկայացնում է տնակային ավաններում, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում, նախորդ ամիս «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների բարեգործական շրջայցերի ընքացքում Նարեկ Թումասյանի կողմից կատարած լուսանկարների հերթական ծաղկաքաղը:
Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմը դեռևս էկրաններ չբարձրացած՝ արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն վայելել հանրության կողմից: Ինչպես հայտնի է՝ այն նվիրված է 2006թ. մայիսի 3-ին Երևան-Սոչի անավարտ թռիչք կատարած ինքնաթիռի զոհերի հիշատակին:
Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում անզեն հայկական ռազմական ուղղաթիռի կործանման ողբերգական միջադեպը, որը հանգեցրեց օդային ուժի անձնակազմի երեք անդամների մահվան, ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը ադրբեջանական կողմի վրա որևէ ազդեցություն չունեն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Հունվարի 30-ին «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոն կժամանի ռուս հայտնի բժիշկ-օնկոլոգ, Ն. Ն. Բլոխինի անվան ռուսական օնկոլոգիական գիտական կենտրոնի կրծքագեղձի ուռուցքների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Վորոտնիկովը։
Հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության պետ Զակ Քենդալին:
Համայն Ռուսիո պարտիարք Կիրիլը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խնդրանքը՝ միջամտել Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցում:
Հունվարի 25-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1988 թ. ծնված, նախկինում դատապարտված Արտակ Ա.-ին:
Ավետիսյանների ընտանիքի անդամները չեն հավատում այն վարկածին, որ Պերմյակովը, ով գործում ներգրավված է որպես միակ մեղադրյալ, մենակ է գործել: Ասում են՝ քիչ հավանական է, որ առաջին կրակոցից հետո տան տղամարդիկ վեր չկենային անկողիններից եւ չփորձեին պաշտպանել ընտանիքի մյուս անդամներին: Միայն Արմեն Ավետիսյանը չի սպանվել իր անկողնում, բայց նա էլ հեռու չի գնացել:
ժամը 18-ի սահմաններում, Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ Վալերի Պերմյակովն ինքնասպանություն է գործել:
2014 թվականի ընթացքում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 7.6%-ով և կազմել 171120 դրամ։
Գրեթե յուրաքանչյուր կենդանի օրգանիզմում կան ածխաջրեր, որոնք մեծ նշանակություն ունեն իմունային համակարգի, բեղմնավորման, արյան մակարդելիության և, առհասարակ, մարդու զարգացման համար:
Հենց գյումրեցիների վերաբերյալ թուրքերի կողմից հայտարարություններ եղել են դեռ 1988 թվականին, երբ լինելով ԽՍՀՄ կազմում, այսպես կոչված «եղբայրական» Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունով մեր գնացքներն անցնելիս, թուրքերը դրանց վրա գրում էին՝ «շնորհավորում ենք երկրաշարժով»:
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «ֆինանսական բուրգի» գործով դատական քննությունը:
Հունվարի 25-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1984 թ. ծնված Լուսինե Օ.-ն, 1956 թ. ծնված Խանում Ս.-ն և 2006 թ. ծնված Միլենա Ս.-ն:
Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Տավիթյանի հետ:
«Միանում եմ պահանջին» նախաձեռանության երթի նախաձեռնության անդամ Գոռ Առաքելյանը քիչ առաջ ակցիայի մասնակիցներին կոչ արեց չգնալ սադրանքների և արհեստական լարվածության մթնոլորտ չստեղծել։ Իսկ ոստիկաններին կոչ արեց գործել միայն իրենց իրավասության պայմաններում և չմոռանալ, որ իրենք այստեղ են երթի բնականոն ընթացքը պահպանելու համար և ոչ թե երթը ցրելու։