
Սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները խնդրում են իրավապահ մարմիններին ապահովել իրենց անվտանգությունը. ԳԱԼԱ

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի մոտ բարեկամներն ու հարազատները խնդրում են իրավապահ մարմիններին ապահովել իրենց անվտանգությունը:
Նրանք ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել են, որ կարիք ունեն փաստաբանական, հոգեբանական աջակցության եւ անվտանգության ապահովման:
Սպանված Ավետիսյանների տանտիրուհու՝Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Ռիտան, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ անվտանգության ապահովման անհրաժեշտություն ունի ինչպես ինքը, այնպես էլ սպանված Ավետիսյանների դուստրերը:
«Մենք վախենում ենք. ոչ մի բանից տեղյակ չենք, ոչ մի բան չենք հասկանում ու վախենում ենք: Ո՛չ գիշերն ենք քնում, ո՛չ ցերեկը, լարված, անհանգիստ, ոչ մեկի առաջ դուռ չենք բացում: Խնդրում ենք մեզ օգնել, որովհետեւ մենք չգիտենք, թե իրականում ովքեր են հանցագործները, ինչու համար էր այդ սպանությունը եւ չգիտենք էլ, թե ինչ հետեւանքներ կլինեն»,-կայքի հետ զրույցում նշել է Տիկին Ռիտան:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: