Բաժիններ՝

Լևոն Արոնյանը կնահանջի 9-րդ տեղ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում կնահանջի երեք տեղով և կհայտնվի 9-րդ հորիզոնականում:
Հայաստանի հավաքականի առաջատարը կկորցնի 20 միավոր և նրա վարկանիշը կկազմի 2777 միավոր: Այդ մասին հաղորդում է 2700chess.com-ը:
Հիշեցնենք, որ Tata Steel մրցաշարում Լևոն Արոնյանը 13 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը:

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2865.2 միավոր
2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2810.9
3. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2810
4. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2800
5. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2797
6. Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2796.6
7. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2787.5
8. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2783
9. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2777
10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2776

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս