Բաժիններ՝

Պեսկովը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին սպառնալիքները որակել է «տնտեսական շանտաժ»

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին սպառնալիքները որակել է որպես «տնտեսական շանտաժ».

«Փոխանակ ուժեղացնեն ճնշումը նրանց վրա, ովքեր հրաժարվում են երկխոսելուց և խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելուց, մենք լսում ենք Ռուսաստանի հասցեին տնտեսական շանտաժի վերսկսման մասին: Դա բացարձակապես ապակառուցողական, ոչնչով չարդարացված և վերջին հաշվով անհեռատես գիծ է:

Ռուսաստանը երբևէ չի համաձայնվել նման սպառնալիքներին, և առավել ևս այդ սպառնալիքներն ու նման շանտաժը երբևէ չեն հանգեցրել ու չեն հանգեցնի նրան, որ Ռուսաստանն այդ ճնշման ներքո փոխի իր հետևողական ու քաջ հայտնի դիրքորոշումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031