Բաժիններ՝

Մահացել է հույն հայտնի երգիչ Դեմիս Ռուսոսը

Հունական Proto thema թերթի փոխանցմամբ՝ հույն հայտնի երգիչ Դեմիս Ռուսոսը մահացել է 68 տարեկան հասակում: Ռուսոսը կյանքին հրաժեշտ է տվել անցած գիշեր, Աթենքում: Մահվան պատճառները չեն հաղորդվել:

Դեմիս Ռուսոսը (իրական անունը՝ Արտեմիոս Վենտուրիս Ռուսոս) ծնվել է 1946 թվականի հունիսի 15-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող և Հունաստանից գաղթած ընտանիքում: Նրա մայրը երգչուհի էր, իսկ հայրը նվագում էր դասական կիթառով:

Ռուսոսի ընտանիքը Հունաստանում հաստատվել է 1950-ական թվականների կեսերին: Լինելով 15-ամյա դեռահաս՝ Դեմիս Ռուսոսը տեղի ռեստորաններում ու հյուրանոցներում կատարել է արևմտյան հանրահայտ հիթեր՝ դրանով իսկ գումար վաստակելով իր ընտանիքի համար:

Ընդհանուր առմամբ երգչի հաշվին գրանցված է երեք տասնյակից քիչ պակաս ձայնասկավառակներ, որոնք մեծ հանրաճանաչություն են վայելում համայն աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս