«Հիշեք՝ ինչով էր Վարդան Պետրոսյանը զբաղվում 90-ականներին». լարված մթնոլորտ դատարանում (տեսանյութ). news.am
News.am-ը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 26-ին, դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին միջադեպ տեղի ունեցավ տուժող Արթուր Հակոբյանի եւ Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի միջեւ, ինչից հետո դատավորը 5 ժամով Աշխեն Պետրոսյանին հեռացրեց դատարանի դահլիճից։ Տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը, օգտվելով ռեպլիկի իր իրավունքից, ասաց, որ իրենք գումար չեն ուզել Վարդան Պետրոսյանից եւ սկսեց անհարգալից արտահայտվել Վարդան Պետրոսյանի մասին։
«Ես մինչեւ վերջ պիտի բողոքեմ, ես երեխու արյուն ծախող չեմ, բայց դուք բոլորդ էլ ձեր երեխու արյունը կծախեք։ Ես քեզ ճանաչե՞լ եմ, ես քեզանից փող ուզած կա՞մ։ Մոռացել ա՝ իննսունական թվերին, որ թողեց գնաց, վաննայի մեջ, փրփուրով, սիգարետը՝ բերանին, ջուրը քաշում էր, ասում էր՝ թող գնա Հայաստան»,- ասաց Արթուր Հակոբյանը, ինչից Աշխեն Պետրոսյանը բորբոքվեց, տեղից վեր կենալով եւ պատասխանելով Արթուր Հակոբյանին, ինչի համար դատարանը նրան հինգ ժամով հեռացնելով դահլիճից։
Տեսանյութը՝ civilnet.am-ի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: