Բաժիններ՝

Ցուցարարները հեռացան կառավարության մոտից՝ սպառնալով վերադառնալ վաղը (տեսանյութ)

ՓՄՁ-ի ներկայացուցիչները, ովքեր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ հայտարարեցին որ այս պահին պետք է հեռանան, սակայն իրենց բողոքի ակցիան իրենք շարունակելու են վաղը առավոտյան ժամ 11-ին։ Նշենք, որ ակցիայի մասնակիցների միջև կան տարաձայնություններ. ոմանք նշում են, որ ճիշտ է՝ 10 հոգով բարձրանալ վարչապետի մոտ և ներկայացնել ժողովրդի պահանջը, ոմանք էլ՝ կտրականապես դեմ են դրան։

Երբ հայտարարվեց, որ ակցան ավարտված է, և պետք է շարունակվի վաղը, ցուցարարներից շատերը ըմբոստացան՝ ասելով. «Այսօր ի՞նչ արեցիք, որ վաղն ինչ անենք»։

168. am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից ոմանք նշեցին, որ Հայաստանում չկա ընդդիմություն, որովհետև նման պահերին ընդդիմության ներկայացուցիչները իրենց կողքին չեն։ Նրանք նշում են նաև, որ ցուցարարների մեջ կան մարդիկ, ովքեր ուղարկված են հատուկ ուժերի կողմից, որպեսզի բախումներ առաջացնեն հասարակության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031