Դոլարը թանկացել է 1 դրամով
Այսօր՝ հունվարի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.5 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.21%-ով կամ 1 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 200 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 472 դրամով, վաճառում 477.5 դրամով: