
«Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ քաղաքացիներ են թունավորվել

Հունվարի 25-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1984 թ. ծնված Լուսինե Օ.-ն, 1956 թ. ծնված Խանում Ս.-ն և 2006 թ. ծնված Միլենա Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին վերջիններս բացատրություն են տվել, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի գազի թերայրման հետևանքով վատ են զգացել և դիմել են բուժօգնության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն