
ՀՅԴ. ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեության տարածքում Սպիտակի կոմիտե չի գործում

ՀՅԴ Լոռու մազային կոմիտեն ծանոթանալով մամուլում հրապարակված իբրեւ Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների կողմից արված հայտարարությանը, եւ հետագայում տեսահոլովակի տեսքով ներկայացված բացատրություններին, հարկ է համարում մեկ անգամ եւս տեղեկացնել, որ ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեության տարածքում Սպիտակի կոմիտե չի գործում:
Սպիտակի կառույցում ընդգրկված ընկերների մեծամասնությունը մեկնել են արտագնա աշխատանքի եւ հետեւաբար Սպիտակի կոմիտեն չէր կարող հանդես գալ նման հայտարարությամբ:
ՀՅ Դաշնակցության շարքերը հայտարարությամբ չեն ընդունվում եւ կուսակցության շարքերից հայտարարությամբ չեն հեռանում:
Մարզային կոմիտեն կոչ է անում զերծ մնալ որոշակի մարդականց կամ ուժի շահեր սպասարկելու նպատակով Դաշնակցության անունը շահարկելու անպտուղ փորձից:
ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեն հարկ է համարում նաեւ տեղեկացնել, որ իբրեւ «Դաշնակցության Սպիտակի կոմիտեի» հայտարարություն հրամցված սադրանքը հարուցել է մարզայի կառույցի ընկերների զայրույթը եւ նման գործելակերպը շարունակելու պարագայում կառույցի ընկերները հանդես կգան հայտարարությամբ, որը հանրությանը կներկայացնի վերոհիշյալ «ազգայնական» գաղափարներ կրող մարդկանց եւ նրանց թելադրող ուժի իրական էությունն ու նպատակները:
ՀՅԴ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՅԻՆ ԿՈՄԻՏԵ Ք.
Վանաձոր 26.01.2015թ.