Ռուս հայտնի բժիշկը «Մալաթիա» ԲԿ–ում կրծքագեղձի քաղցկեղի հեռացման վիրահատություններ կիրականացնի. news.am
Հունվարի 30-ին «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոն կժամանի ռուս հայտնի բժիշկ-օնկոլոգ, Ն. Ն. Բլոխինի անվան ռուսական օնկոլոգիական գիտական կենտրոնի կրծքագեղձի ուռուցքների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Վորոտնիկովը։
Բժիշկ-օնկոլոգը Երեւանում երկու օր կանցկացնի, որի ընթացքում կիրականացնի օնկոլոգիական հիվանդների խորհրդատվություն եւ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների հեռացման մի քանի վիրահատություն։
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի եւ մամոլոգիայի ծառայության ղեկավար Արման Սերգեյի Նազինյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է այն մասին, որ վերջին 3 տարիներին կլինիկան սերտորեն համագործակցում է այլ երկրների առաջատար կլինիկաների, այդ թվում՝ Բլոխինի անվան գիտական կենտրոնի հետ, որն Օնկոլոգների եվրոպական ասոցիացիայի առաջատար հաստատություններից է։
Այդ համագործակցության շրջանակներում պրոֆեսոր Ի. Վորոտնիկովն արդեն երեք այց է իրականացրել «Մալաթիա» ԲԿ եւ տեղում տասնյակից ավելի բարդ վիրահատություններ կատարել։ Պրոֆեսորի մոտ խորհրդատվություն ստանալ ցանկացողները կարող են նախապես գրանցվել՝ զանգահարելով /010/ 77-39-30 հեռախոսահամարով։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: