Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը՝ շուրջ 2.9 միլիարդ դոլար
2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5 միլիարդ 920.9 միլիոն դոլար՝ 1%-ով ավելի շատ, քան 2013 թվականին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ արտահանումն աճել է 2.7%-ով և կազմել 1 միլիարդ 519.3 միլիոն դոլար։ Նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 0.4%-ով, ներմուծման ծավալը կազմել է 4 միլիարդ 401.6 միլիոն դոլար։
Այսպիսով, չնայած ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճի տեմպին՝ ՀՀ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը տարեվերջին կազմել է 2 միլիարդ 882.3 միլիոն դոլար։