Դերասան Հովակ Գալոյանը միանգամից երեք երեխաների հայր է դարձել
Esem.am-ը գրում է. Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հովակ Գալոյանը հայր է դարձել: Հունվարի 21-ին դերասանի կինը` դերասանուհի Մագդա Մարկոսյանը, նրան միանգամից երեք երեխա է պարգևել:
Դերասան ամուսինները երկու աղջիկ, մեկ տղա են ունեցել. փոքրիկները ծնվել են Էրեբունի բժշկական կենտրոնում: ESem.am-ի հետ զրույցում Հովակը խոստովանել է, որ դեռ «օդերով է քայլում»: «Հասկանում եք, այժմ ինչ վիճակում եմ. դեռ շոկի մեջ եմ: Չեմ կարող բառերով արտահայտել, թե ինչ եմ զգում: Այսպես դեռ ինձ չեմ զգացել. անբացատրելի երևույթ է»,- ասել է նա: Ըստ դերասանի` փոքրիկներին և՛ իրեն են նմանեցնում, և՛ կնոջը:
Հովակի փոխանցմամբ` կինն ու նորածին երեխաները դեռևս հիվանդանոցում են գտնվում և առաջիկա օրերին կտեղափոխվեն տուն: Թե ինչ անուններով դերասան-ամուսինները կկոչեն իրենց երեխաներին, դեռ պարզ չէ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: