
9 տարվա հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հունվարի 25-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1988 թ. ծնված, նախկինում դատապարտված Արտակ Ա.-ին, որը 2006 թ. օգոստոսի 17-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Օկտյաբրսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն