«Միանում եմ պահանջին» երթի կազմակերպիչները կոչով դիմեցին ակցիայի մասնակիցներին և ոստիկաններին (տեսանյութ)
«Միանում եմ պահանջին» նախաձեռանության երթի նախաձեռնության անդամ Գոռ Առաքելյանը քիչ առաջ ակցիայի մասնակիցներին կոչ արեց չգնալ սադրանքների և արհեստական լարվածության մթնոլորտ չստեղծել։ Իսկ ոստիկաններին կոչ արեց գործել միայն իրենց իրավասության պայմաններում և չմոռանալ, որ իրենք այստեղ են երթի բնականոն ընթացքը պահպանելու համար և ոչ թե երթը ցրելու։
Նշենք նաև, որ երթին մասնակցում է նաև Վանաձորի Հելսինկյան կոմիտեի նախագահ Արթուր Սաքունցը, ով 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը միանշանակ միանում է այն պահանջին, որպեսզի Վալերի Պերմյակովին հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին։ Հարցին, թե հավատո՞ւմ եք, որ, ի վերջո, Պերմյակովին կդատեն ՀՀ-ում, Արթուր Սաքունցը պատասխանեց, որ եթե «պայքարը այսպես շարունակվի՝ միանշանակ հավատում է, որ հաջողության կհասնեն»։