
20-ամյա Սևակը տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ

Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք:
Այժմ Արաբկիրի հիվանդանոցում ընդունում է դիալիզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ:
Ըստ բժշկական եզրակացության, հիվանդության խիստ սրման պատճառով անհրաժեշտ է շտապ վիրահատություն կատարել Գերմանիայի դաշնությունում: Նույն հիվանդությամբ տառապում էր նաև նրա եղբայրը Ռուսլան Սարգսյանը:
Բարի մարդկանց օգնության շնորհիվ տեղի ունեցավ վիրահատությունը և հայրը իր երիկամը տվեց որդուն՝ կյանքը փրկելու համար: Այժմ ընտանիքը գտնվում է հոգեպես և ֆիզիկապես ծանր կացության մեջ:
Բարի մարդիկ, խնդրում ենք ձեզ օգնել այս ընտանիքին ֆինանսապես՝ փրկել իրենց կրտսեր որդու կյանքը: Աստված թող օրհնի բոլորիտ՝ ձեր կատարած բարի գործի համար, օգնեք՝ վառած պահենք ևս մեկ ընտանիքի տան լույսը:
USD1510024630090101
EUR 1510024630090149
RUB 1510024630090158
AMD 1510024630090100
Հեռ. 077 34-33-35, 077 24-29-38
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի