Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։
Ինչո՞վ էր պայմանավորված երեկ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի սրությունը և արդյոք մենք պատրա՞ստ ենք խորտակիչ հարված հասցնել հակառակորդին:
Նինո Բուրջանաձեն չի բացառել քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցելը:
Իրանը նախկինի նման կարծում է, որ C-300 ԶՀՀ-ների վերաբերյալ պայմանագիրն օրինական է, և որ այն որևէ կերպ չի ընկնում պատժամիջոցների տակ:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել Գյումրիում տեղ ունեցած ողբերգական սպանության մասին՝ ասելով. «Այն, ինչ ասված է՝ ասված է, ավելորդ եմ համարում որևէ մեկնաբանություն անելը»:
Այս մասին գործակալությանը հայտնել է լրագրողի փաստաբան Յալչին Իմանովը:
Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող ՓՄՁ-ների ներկայացուցիչների ակցիան շարունակվում է։ Դեռևս կառավարության կողմից որևէ արձագանք չկա ցուցարարների պահանջին։ Ակցիայի մասնակիցնեից մեկը հայտարարեց, թե ակցիան թևակոխում է նոր փուլ:
«Բանակը պետության մի մասն է, չի կարող ծախվող պետության մեջ լինել չծախվող բանակ, այսինքն՝ երբ Հայաստանն իր խամաճիկ իշխանությունների թուլակամությամբ դառնում է աշխարհի կողմից մերժվող մի միավորի կամակատարը, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մենք ակնկալել, որ մեր բանակը կարող է հաջողություններ արձանագրել»,- այս մասին այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Կազմավորվեց Հյուսիսային Իրաքը, և մենք չենք ցանկանում ստանալ Հյուսիսային Սիրիա
Արդյոք համարժեք պատասխան եղե՞լ է հակառակորդի կողմից հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցմանը և արդյոք ծառայողական քննության արդյունքում եղե՞լ են պատժված աանձինք: Պատասխանելով լրագրողների այս հարցադրումներին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, թե համապատասխան մարդիկ տույժ են ստացել. «Պաշտոններից ազատումներ են եղել, և նաև քրեական գործ է հարուցված, քրեական գործն ընթացքի մեջ է»:
Իրանը մտադիր է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան ու մյուս երկրներ իր արտահանման համար:
Հունվարի 26-ին` ժամը 20:00-ին, ոստիկանություն բերման են ենթարկվել «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի վարորդ-առաքիչ, 43-ամյա Կարենը և «Շանթ» հեռուստաընկերության դերասան, 22-ամյա Էդգարը:
«Կա մի կանոն՝ պատմությունը կրկնվում է և մենք պետք է աշխատենք այդ կրկնությանը պատրաստ լինենք: Պատերազմն անավարտ է, ադրբեջանցիները չեն կարող չանել այն, ինչ անում են, նախ՝ իրենք իրենց առաջ խնդիր ունեն Ղարաբաղը ետ վերցնելու և երկրորդ՝ իրենց պարտադրում են արտաքին ուժերը, որից առաջինը Թուրքիան է: Հիմա մեծ վտանգներ են գալիս Թուրքիայից՝ կապված ամբողջ աշխարհում Ցեղասպանության 100 տարին նշելու հետ: Եթե աշխարհն ընդունի, Թուրքիան ծանր խնդիրներ կունենա: Այդ երկիրը գիտի, որ մեզնից հայրենիք է գողացել, ունեցվածք է գողացել և դրա հիման վրա է ստեղծել պետությունը: Եթե աշխարհի ուժեղներն ընդունեն, նրա համար ծանր կլինի»,- ասաց Շիրխանյանը:
Ո՛չ թշնամու դիվերսիաները, ո՛չ դիպուկահարների մարդաորսությունները, ո՛չ ալիևյան մարտակոչերն ու ռազմական թերմացք կուտակելը, և ո´չ էլ համաշխարհային մարտահրավերների ներկա վայրիվերումները չեն կարող ազդել իր սուրբ հողի պահապան հայ զինվորի կամքի ու արիության վրա:
2014 թվականի ամռանից սկսած՝ նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 50 տոկոսով:
«Շատ, շատ խնդիրներ կան, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում, և մենք՝ ոչ ես, ոչ էլ դուք, իրավունք չունենք մտելու այդ մասնագիտական մանրունքների մեջ, որ պետք է աշխատեն իրավական ոլորտի ներկայացուցիչները»:
ՀՀ քաղաքացի Ա.Իրիցյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 27-ին ձերբակալվել է Լիճք գյուղի բնակիչ Ա.Գորոյանը՝ սպանության կասկածանքով։
Հունվարի 29-ին տեղի է ունենալու ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի նիստը:
Շատ անհասկանալի հարցեր կան: Օրինակ, թե ինչու է այդ «կենդանին» նման արարք թույլ տվել, ինչպես է մարտական ատրճանակով կարողացել փախչել, ինչպես է սահման հասել, իրականում ովքեր են նրան բռնել: Ես նույնպես հերթապահ շատ եմ եղել, սակայն իմ մտքով անգամ չի անցել փախչել: Ես կարծում եմ, որ նա հոգեպես ոչ առողջ վիճակում է:
Ռուսաստանը վերջին շաբաթներին անջատողականներին մատակարարել է հարյուրավոր միավոր նորագույն տեխնիկա:
168.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում բարձրանալ վարչապետի մոտ, որովհետև վարչապետը իրենց արհամարհում է։
Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը՝ սեփական հանրության մեջ սերմանելով ատելություն հայերի նկատմամբ, շարունակվում է նաև մերժողական դիրքորոշումը ԼՂՀ բանակցային գործընթացում:
Ներկայումս Ռուսաստանի տրամադրության տակ կա 270 ռազմանավ, և եթե կրկնապատկվի դրանց թիվը, ապա այդ դեպքում ՆԱՏՕ-ն իսկապես կունենա նյարդայնանալու պատճառներ:
168-am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներնից ոմանք նշեցին, որ եթե օրենքը չփոխեն, իրենք կնստեն հացադուլի և նստացույցի։ Նրանք պատմում են, որ հոկտեմբեր ամսին երբ օրենքը հետաձգեցին իրենց խոստացան, որ այդ ընթացքում հանդիպումներ տեղի կունենան իրենց հետ և կբացատրեն ամբողջ փաստաթղթավորման ընթացքը։
Շիրակի մարզի 30 փաստաբաններ պատրաստ են պաշտպանել Ավետիսյանների հարազատների շահերը ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատաքննության՝ մինչեւ գործի լիակատար բացահայտումը:
Ովքե՞ր էին Ավետիսյանները, ինչպե՞ս էին ապրում, ի՞նչ խնդիր կարող էին ունենալ ռուս զինվորի հետ:
Նյու Յորքում կալանավորել են Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Բուրյակովին, որին կասկածում են լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հիրավի, մարդկության պատմության ամենադաժան և ողբերգական էջերից մեկն է: Հունվարի 27-ը, որը խորհրդանշում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, Հոլոքոստի չարիքին վերջ դնելու կարևորագույն հանգրվաններից եղավ:
Հունվարի 25-26-ին Աստանայում ՀՀ դեսպանության տարածքում և Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն՝ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Արարողություններին մասնակցեցին Աստանայի և Ալմաթիի հայկական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:a