
Իրանը կարող է այս տարի ԵՏՄ-ի հետ ստորագրել փոխըմբռնման մասին պայմանագիր. Մեհդի Սանաի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հուսով է 2015 թվականին ԵՏՄ-ի հետ ստորագրել փոխըմբռնման մասին պայմանագիր կամ հուշագիր և մտադիր է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան իր արտահանման համար:
Այս մասին գործակալությանը հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին. «Կարծում եմ, որ 2015 թվականին մենք պետք է աշխատենք դրա վրա, որպեսզի Իրանը որոշակի տնտեսական շփումներ ունենա ԵՏՄ-ի հետ:
Ներկայումս մենք աշխատում ենք դրա վրա: Իրանը մտադիր է այդ հնարավորությունն օգտագործել Ռուսաստան ու մյուս երկրներ իր արտահանման համար: Հնարավոր է՝ անհրաժեշտ է ստորագրել փոխըմբռնման մասին որևէ պայմանագիր կամ հուշագիր»: