Բաժիններ՝

10 տարի անց Ռուսաստանը կարող է մնալ առանց նավատորմի. Gazeta Wyborcza

Լեհական Gazeta Wyborcza թերթի փոխանցմամբ՝ նախորդ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարեց, որ մինչև 2015 թվականի ավարտը կրկնապատկվելու է ռազմանավերի թիվը, ինչը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն առաջադրանքներ ունի համաշխարհային օվկիանոսում:

Ներկայումս Ռուսաստանի տրամադրության տակ կա 270 ռազմանավ, և եթե կրկնապատկվի դրանց թիվը, ապա այդ դեպքում ՆԱՏՕ-ն իսկապես կունենա նյարդայնանալու պատճառներ:

Թերթն ընդգծում է, որ Ռուսաստանը չի հիշեցնում, թե մոտ ժամանակներս նրա նավերից որոնք են ունակ կատարել մարտական առաջադրանքներ և որոնք են մոտ ժամանակներս հանվելու զինված ուժերի կազմից:

Հարվարդի համալսարանի դոկտոր Դմիտրի Գորենբուրգը նշել է, որ Ռուսաստանի 270 ռազմանավերից ծով դուրս գալ ունակ է միայն 125-ը, և որ այդ 125-ից 45-ն իսկապես գտնվում են լավ վիճակում և կարող են մասնակցել ռազմական գործողությունների:

Փորձագետը հիշեցնում է, որ ռուսական ռազմածովային նավատորմը ԽՍՀՄ-ի ժառանգություն է, որի պահպանման և աջակցման համար Կրեմլը վերջին շրջանում չի հատկացրել միջոցներ: Գորենբուրգի խոսքերով՝ ամենալավ վիճակում գտնվում են Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի ռազմանավերը, որն իր տրամադրության տակ ունի 10 մարտունակ նավ:

Ամենավատ վիճակում գտնվում է Սևծովյան նավատորմը, որը կարևոր դեր է խաղում կրեմլյան քարոզչության մեջ: Փորձագետը բացատրում է, որ Ղրիմի բազայում կանգնած են ռուսական ամենահին ու վատթար վիճակում գտնվող ռազմանավերը, որոնք ունակ չեն կրել ծառայություն: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանում անկում է ապրել նաև նավաշինական ոլորտը:

Գորենբուրգը կարծում է, որ Ռուսաստանը կարող է մինչև 2020 թվականն իր նավաշինարաններում վերականգնել նավերի 50-70 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ նա չի կարողանա առաջիկա 10 տարում կառուցել խոշոր ռազմանավեր, իսկ դրա հետ մեկտեղ հարկադրված կլինի ոչ պիտանի ճանաչել հին նավերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս